Բլոգ

Քրոնիկոն

15.03.2020

  • Առեւտրային խոշոր կենտրոնները, այդ թվում «Մեգամոլ»«Ռիո Մոլլը», «Դալմա Գարդեն մոլը», «Տաշիր առևտրի կենտրոնը», «Երևան մոլը», «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառն» ու «Ռոսիա» առևտրի կենտրոնը հայտարարում են որ մարտի 16-23-ը փակ կլինեն։
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը կորոնավիրուսի շուրջ նոր զարգացումների վերաբերյալ. որոշվում է սահմանափակել Էջմիածնի ելքերը՝ թողնելով միայն 3 ճանապարհ, որոնք վերահսկվելու են բժիշկների ու ոստիկանների կողմից:
  • 19։30-ի դրությամբ գրանցվել է ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
  • Քաղավիացիայի գլխավոր վարչության խոսնակ Ռուբեն Գրձելյանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսից ինքնամեկուսացել է “Հայաէրոնավիգացիա” ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցները ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում:
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչով դիմում է կրոնական կազմակերպություններին՝ հորդորելով զերծ մնալ ծեսեր կազմակերպելուց՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նկատառումներով։
  • Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրասպորտը:
  • Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը մարտի 15-ից տեղափոխվում են։
  • Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ, կրկին Էջմիածնի դեպքի շրջանակից։
  • Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը, որը կոչվում է «Տնտեսի կիրակի», մատուցվում է պատարագ։ Հազվադեպ կարելի էր հանդիպել քաղաքացիների, որոնք դիմակ էին կրում։
  • Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։ Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ դեսպանության աշխատակիցները:
  • ԿԳՄՍ նախարարը հայտարարում է,  որ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը:
  • Վրաստանում ՀՀ դեսպանությու հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների և նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով ռուս-վրացական սահմանին իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։
  • Շարունակվում են Էջմիածնի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները:
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։
  • Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տոֆաշեն համայնքներում հերթական, իսկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: ԿԸՀ կողմից ընտրությունները կամ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ առկա չէ, այսինքն՝ ԿԸՀ-ն չի կարող դադարեցնել քվեարկությունը կամ ընտրությունների ընթացքը:
  • Երևանի դրամատիկական թատրոնը մարտի 14-ից 23-ը հայտարարված ներկայացումները հանել է  խաղացանկից։
  • ՊՆ մամուլի պատասխանատու Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե այս պահին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանողներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը։
  • Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
  • Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հետևողականությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները:
  • Մարտի 15-ին ԱԻՆ-ում Փրկարար ծառայության տնօրենը անցկացնում է խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը:
  • «Էրեբունի» ԲԿ-ն սահմանափակում է ծննդատան մուտքը կորոնավիրուսով վարակակիր երկրներից ժամանածների համար։
  • Սյունիքի մարզպետարանը կոչով դիմում է քաղաքացիներին։
  • Առողջապահության նախարարությունը ձեռք  է բերելու թեստեր, որոնք 15 րոպեի ընթացքում ցույց են տալիս պատասխանները։
  • ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հորդորում է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից հնարավորության դեպքում օգտվել առցանց եղանակով:
  • ԲԴԽ-ի կոչը՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ։
  • Շիրակի մարզում այս պահի դրությամբ վիրուսակիր լինելու հաստատված դեպք չկա։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 8 28
Առողջացածներ 1 1
Բացասական թեստեր 38 501
Մահվան դեպքեր 0 0