Բլոգ

Քրոնիկոն

14.08.2020

  • Կայացվում են Պարետի N249-ԱN250-Ա և N251-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N248-Ն՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումները։
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է:
  • Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ՝ սահմանվել են այն դեպքերը, երբ կարելի է դիմակ չկրել: 
  • Էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսական անկումը կկազմի շուրջ 5 %։
  • Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ զբոսաշրջության ոլորտի շրջանառությունն այս տարի 70 %-ով նվազել է, այդուհանդերձ, նախարարն աշնան վերջին զբոսաշրջիկների հոսք է կանխատեսում։
  • Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք. Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Covid-19-ի իրավիճակը։
  • էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։ Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:
  • ՀՀ-ն դիտարկում է սիրիահայերին COVID-19-ի դեմ պայքարում օգնելու հարցը։
  • Պարետատունը քննարկում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 196 41495
Առողջացածներ 320 34484
Բացասական թեստեր 1631 142294
Մահվան դեպքեր 3 817