Բլոգ

Քրոնիկոն

14.06.2020

  • Արձանագրվել է մահվան 16 դեպք: Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին)  տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր տիպի կորոնավիրուսովի վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել։
  • Ոստիկանությունը հայտնում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 33996  արձանագրություն, իսկ հունիսի 14-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 774 դեպք։
  • Հունիսի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է:
  • Հունիսի 14-ին՝ ժամը 17։19-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ այսուհետ օրական մի քանի անգամ հրապարակելու է վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 397 17064
Առողջացածներ 62 6276
Բացասական թեստեր 879 66536
Մահվան դեպքեր 16 285