Բլոգ

Քրոնիկոն

14.04.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 14.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 959,997,905,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3678:
  • ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ուղերձը:
  • Արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
  • Կառավարությունը հաստատեց աջակցության 12-րդ ծրագիրը, որի համաձայն՝ վճարելու է փետրվարին մինչեւ 5000-10000 դրամի էլ.էներգիա եւ 10000-30000 դրամի գազ սպառած բաժանորդների ծախսերի 30 տոկոսը:
  • Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է, որ ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը. 28 նոր դեպք, 54 բուժված: Առաջին անգամ մեր ակտիվ դեպքերի թիվը ոչ թե աճել է, այլ նվազել:
  •  Ապրիլի 9-13-ն իրականացրել է ՀՀ-ում ալկոգել արտադրող 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում։
  • ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը բաշխվում է Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում։
  • Երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված՝  Գեղարքունիքի մարզպետարանի  աշխատակազմին  երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք  պարգեւավճարները վերադարձվել են պետական բյուջե:
  • ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ։
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է Հայաստանում ֆուտբոլի վերսկսման ժամկետները:
  • Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք: Այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը դարձավ 9:
  • Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանի կառավարությունն արդեն գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ստեղծված պաշտոնական կայքի հայերեն տարբերակը՝ https://stopcov.ge/am ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 44 1101
Առողջացածներ 32 297
Բացասական թեստեր 735 7983
Մահվան դեպքեր 1 17