Բլոգ

Քրոնիկոն

14.03.2020

  • Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը հակազդելու վերաբերյալ։
  • Մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը:
  • Ախտահանվում է Էջմիածնի Մաշտոց փողոցը, Քաղաքապետ Դիանա Գասպարյանը խնդրում է մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով։
  • ԿԲ-ն հայտարարում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին:
  • Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Մարտի 1-ին կորոնավիրուս ախտորոշված քաղաքացու այսօրվա թեստավորումը բացասական է եղել, այսինքն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։
  • Այս պահին ունենք հաստատված 20 դեպք, որից 13-ը Էջմիածին քաղաքի դեպքով։
  • Ն. Փաշինյանը ու Աննա Հակոբյանի թեստի պատասխանը բացասական է։
  • Տիգրանի Մուկուչյանը հայտնում է, որ եթե լինեն իրավական ակտեր՝ հանրաքվեի գործընթացը կասեցնելու համար, ԿԸՀ-ն կկասեցնի։
  • Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է։ Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում։ Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի երկու վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվում։
  • ԱՄՆ-ից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը։
  • Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:
  • Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե’ բնակչությունից և թե’ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»:
  • Հայ-վրացական սահմանի արգելքից մտահոգված՝ մեծ թվով ջավախքցիներ գիշերը հատել են սահմանը։
  • Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
  • ԴԱՀԿ-ն հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումները կատարել վճարահաշվարկային տերմինալների միջոցով։
  • ՏՄՊՊՀ-ն հայտնում է, որ ՀՀ-ում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ, իսկ ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել։
  • Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:
  • Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի մինչև մարտի 23-ը։
  • Ա. Թորոսյանը ուղիղ եթերի ընթացքում նշում է, որ մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ թե՛ առանձին բնակավայրում, թե՛ շենքում։ Մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ։ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերվել են գրեթե բոլոր շփվածները և մեկուսացվել են։
  • Զվարթնոց» օդանավակայանը նորմալ հունով աշխատում է, բայց կան որոշակի չեղարկված չվերթներ: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
  • «Արմենիա» ավիաընկերությունը տոմսերի վերադարձի հետևանքով կես միլիոն դոլարից ավելի վնաս է կրել։
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում: Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, ԶՈՒ անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը:
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները։
  • Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ համաձայն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական փաստաթղթի 2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ։
  • Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 16-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը, տեղի չի ունենալու:
  • Կորոնավիրուսի տարածման հետևանքով Մայր թատրոնը հետաձգում է ներկայացումները։
  • Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով առնվազն մինչև մարտի 23-ը փակվելու է նաև Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը:
  • Հայաստանում կորոնավիրուսով վարակման էպիկենտրոնը դարձած Էջմիածնի պոլիկլինիկայում մոտ 10 օր է՝ չի աշխատում թոքերի նկարման ռենտգեն սարքը: ԲԿ-ի  թերապևտ-թոքաբան Ալվարդ Սամսոնյանի խոսքով՝ քաղաքում ընդամենը 3 ռենտգեն ապարատ կա, իրենցը չի աշխատում, սարքը վնասված է՝ արդեն 15 օրից ավելի: Հիվանդանոցի ռենտգեն բժշկուհին և տեխնիկը մեկուսացված են, Ծաղկաձորում են:
  • Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հեռահար աշխատանքի համար նախատեսված տեխնոլոգիաների ցանկում hայկական Կրիսպ (Krisp) ընկերությունն իր աղմուկի հեռացման հայտնի հավելվածով հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։ Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ պատրաստվում են անվճար փաթեթներ տրամադրել հայկական կազմակերպություններին։
  • Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեծագործության կենտրոնները, մարզադպրոցները, արվեստի և երաժշտական դպրոցները։
  • ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հանձնարարել է բուժհիմնարկներում դադարեցնել բոլոր պլանային վիրահատության դեպքերը և խիստ սահմանափակել քաղաքացիների այցելությունները հիվանդներին, դադարեցնել երկրորդային գնումները և ֆինանսական միջոցները ուղղել միայն դեղերի, ախտահանիչ նյութերի, բժշկական նշանակության ապրանքների ու պարագաների ձեռք բերմանը և այն օգտագործել խիստ խնայողաբար:
  • ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը հորդորում է դադարեցնել բազմամարդ հավաքներ կազմակերպելը։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 7 20
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 94 463
Մահվան դեպքեր 0 0