13.08.2020
- Կայացվում են Պարետի N245-Ա և N246-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N247-Ա՝ մի շարք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
- Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ և 24-րդ միջոցառումները. աջակցություն կստանան զբոսաշրջության, խաղողագործության ոլորտների տնտեսավարողները։
- Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 12.08.2020-ի դրությամբ իրականացվել է 66063 ստուգում, որից միայն 660-ը՝ նշված օրը:
- Արձանագրվել է մահվան 5 դեպք: Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Արցախում COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է:
- Ապրիլին թե՛ աշխատողների, թե՛ կազմակերպությունների քանակը շեշտակի նվազել է։ Մայիսից դրական դինամիկա է նկատվում։
- Արցախի պարետի N54 որոշման համաձայն Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է: Այսօրվանից ԱՀ մուտք գործելու համար Պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն պարտադիր է բացասական պատասխանով մինչև 72 ժամվա վաղեմության ժամկետով ՊՇՌ թեստի առկայությունը:
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 276 | 41299 |
Առողջացածներ | 267 | 34164 |
Բացասական թեստեր | 1189 | 140663 |
Մահվան դեպքեր | 5 | 814 |