Բլոգ

Քրոնիկոն

13.07.2020

  • Կայացվում են Պարետի N187-Ա, N188-Ա և N189-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N190-Ա՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումները։
  • Կառավարությունը ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը կերկարաձգի ևս 30 օրով` մինչև օգոստոսի 12-ը։
  • Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում՝ Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից։
  • Հուլիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 3013 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 93712 արձանագրություն։
  • «Մարի Իզմիրլյան» մանկատան համաճարակային օջախը համարվում է վերացված, քանի որ COVID-19-ի վերջին արձանագրված դեպքի վարակելիության շրջանի ավարտից հետո անցել է հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը ևս, և նոր դեպքեր չեն արձանագրվել թե՛ սաների, թե՛ անձնակազմի մոտ։
  • Հուլիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։
  •  Կորոնավիրուսային պացիենտների ստացիոնար սպասարկման համար մարտ ամսից ի վեր ծավալվել է ավելի քան 2500 մահճակալ, որից ավելի քան 300-ը ռեանիմացիոն։ Պացիենտների սպասարկումն իրականացվում է 19 բժշկական հաստատություններում, որից 7-ը մարզերում, 12-ը՝ երևանում։ Թեստերի տեղական արտադրության հիմնումն էապես ավելացրեց պետության հզորությունները։ Հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ ավելի քան  8000 թեստ արդեն իսկ փոխանցվել է ԱՆ-ին։
  • ԱԺ հատուկ նիստում չընդունվեց ԲՀԿ խմբակցության որոշման նախագիծը՝ հավաքների կամ  հանրային միջոցառումներ անցկացնելու սահմանափակումները և արգելքները չեղյալ անելու մասին։
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է ՀՀ՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 339 32490
Առողջացածներ 864 20729
Բացասական թեստեր 776 104312
Մահվան դեպքեր 8 581