Բլոգ

Քրոնիկոն

13.06.2020

  • Կայացվում են Պարետի N133-Ա, N134-Ա և N136-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N135-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին։
  • Արձանագրվել է մահվան 5 դեպք: Պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ։
  • Վարչապետի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ։
  • Վարչապետի ուղիղ եթերը՝ վերնագրվաած՝ «Մեր հանրային վարքագծի հոգեբանական շերտերը»:
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։ Վարչապետը հայտնում է, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան եւ վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին։
  • Հայտնի է դառնում, որ ադրբեջանական հաքերային խմբերից մեկը կորոնավիրուսով հիվանդ/կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել։
  • Հունիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, 56-ը Շիրակի մարզի բնակիչ է։
  • Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Միքայելյան համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու ուղղությամբ։
  • Հունիսի 13-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, եւս 23 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։
  • Ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 15-ից կաշխատեն Անձնագրային և վիզաների վարչությունն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 663 16667
Առողջացածներ 133 6214
Բացասական թեստեր 1531 65657
Մահվան դեպքեր 5 269