Բլոգ

Քրոնիկոն

13.04.2020

  • Կայացվում է Պարետի N38 որոշումը՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։
  • Կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով:
  • Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ:
  • ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի մամուլի ասուլիսը։
  • Արցախում տեղի ունեցավ պարետատան առաջին նիստը:
  • ԱԺ-ն ընդունեց փաթեթը, ըստ որի Ինֆեկցիոն բաժանմունք չունեցող ԲԿ-ները կներգրավվեն կորոնավիրուսի բուժման գործում։
  • Գործադիրն ընդունեց աջակցության 11-րդ ծրագիրը, որի համաձայն՝ վճարելու է փետրվարին մինչեւ 5000 դրամի էլ.էներգիա եւ 10000 դրամի գազ սպառած բաժանորդների ծախսերի 50 տոկոսը:
  • Նիդերլանդներում ապրիլի 24-ին չեն կայանա բազմամարդ միջոցառումներ, հետաձգվել է վարչապետ Փաշինյանի այցը։
  • ՀՀ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին բժշկական պարագաներ է փոխանցել։
  • ԿԳՄՍՆ-ն 5-12-րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ։
  • Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ:
  • ՀՀ բանկերը եւ վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով:
  •  «Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ պայքարին, մարտի 18-ից նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ապրիլի 13-ի դրությամբ առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքագրվել է 208 հազար 620,43 դոլար:
  • ՊՆ-ն ՀՀ բոլոր մարզերում, խոշոր համայնքներում հսկիչ անցագրային կետեր է բացազատել, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։
  • «Արմենիա» ավիաընկերությունը մինչև մայիսի 15-ը չեղարկում է բոլոր չվերթները։
  • Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում նրանցից մեկը 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում:
  • Ն. Փաշինյանը հայտնում է, որ հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ՝ թվային հարթակի միջոցով։
  • Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի մայրաքաղաք Խարթումից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացիների։
  • Արցախի Հանրապետության  Պարետը որոշում է կայացրել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին, որի համաձայն արգելվել են 20 և ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային մի շարք միջոցառումները։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 28 1057
Առողջացածներ 54 265
Բացասական թեստեր 657 7248
Մահվան դեպքեր 2 16