Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է մինչեւ մարտի 23-ը դադարեցնել իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը:
Կառավարությունը որոշում է կայացնումմինչեւ մարտի 24-ը սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները
Ն. Փաշինյանը հայտնում է, որ մարտի 1-ից Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսում» մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ը տուն կգնան, իսկ 2-ը կուղարկվեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:
Որոշում է կայացվում մինչև մարտի 23-ը դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, և բուհերի գործունեությունը:
Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի փոխանցմամբ՝ կիրակի օրը Իտալիայից Երևան են ժամանելու ավելի քան 100 հոգի։
ԱՆ մամուլի խոսնակը հիշեցնում է՝ Առողջապահության Նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու «ԱրմՀայԹեք» միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր:
Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ ս.թ. մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը։
ԱԺ նախագահը վերջին երկու շաբաթում գործուղման մեկնած պատգամավորներին հորդորում է ինքնամեկուսանալ։
Դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվել է առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով, ինչպես նաև դատարաններից ստացված դիմումների հիման վրա։
Ալկոգելի հետ կապված երեկ հանդիպում է տեղի ունեցել ներքին արտադրողների հետ: Օրական մոտ 6-7 տոննա ալկոգելէ արտադրվում Հայաստանում: Խնդիրը նրանում է, որ խոշոր դեղատնային ցանցերը առավոտյան ստանում են, և դա շատ արագ վերջանում է։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Ավտոապահովագրողների բյուրոն անցել է հեռավար սպասարկման։
Ելնելով կորոնավիրուսի տարածման վտանգից՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարում է, որ չեղարկվում են մինչև մարտի 25-ը պլանավորված Հայաստանի բոլոր առաջնությունները։
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը հորդորում էհնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։
Իսպանիայում ՀՀ դեսպանությունն ընդունելություն իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է մարտին համերգային դահլիճում նախատեսված բոլոր միջոցառումները։
Կորոնավիրուսի կասկածանքովՎանաձորում 5 հոգի տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։ 5 անձանցից 4-ն ազգությամբ հայ են, մեկը՝ իտալացի։ 2-ը ամուսիններ են, որոնք վերադարձել են Իտալիայից. երեկվանից հիվանդանոցում են, պրոֆիլակտիկ ստուգվում են և սպասում են թեստի արդյունքներին։ Արդեն երեկոյան հայտնի է դառնում, որ բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է։
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները։
Արցախի կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցվել են մեկ շաբաթով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անումհնարավորության դեպքում առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև այլ հանրային տարածքներ այցելելուց:
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:
Ախտահանիչ միջոցառումներ են իրականցվումՇիրակի մարզի ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում։
Վարչապետը հայտնում է, որ այս պահի դրությամբ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը, Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի:
Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Ընդհանուր առմամբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ: