Բլոգ

Քրոնիկոն

12.08.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:
  • Կառավարությունը մեղմացնում է սահմանափակումները. օտարերկրացիները կկարողանան ՀՀ ժամանել, հավաքների արգելքը վերացվում է։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 11.08.2020-ի դրությամբ կայացվել է 5071 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 11.08.2020-ի դրությամբ իրականացվել է 65403 ստուգում, որից միայն 573-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի:
  • Կառավարության արտահերթ նիստում որոշվեց մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն, երկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը:
  • Առողջապահության նախարարը հաստատել է COVID-19-ի բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու դրույթները: 
  • «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում ներկայացրեց «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ, որին կողմ էր նաեւ ԲՀԿ-ն, սակայն այն չընդունվեց
  • Ունենք նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնող քաղաքացիների թվի նվազում, որը իհարկե դեռ տատանվում է մոտ 300-ի շրջանակներում։
  • Գրադարաններն ու թանգարանները նույնպես բացվում են: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:
  • ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն` Արցախում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 229 41023
Առողջացածներ 405 33897
Բացասական թեստեր 1236 139474
Մահվան դեպքեր 3 809