Բլոգ

Քրոնիկոն

12.06.2020

  • Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ),  69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր տիպի կորոնավիրուսովի նոր դեպքեր չեն գրացնվել։ Վարակված 68 քաղաքացիներից 43-ն առողջացել  են:
  • Կառավարության արտահերթ նիստը Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի և Արտակարգ դրությունը 1 ամսով երկարացնելու մասին։ Որոշում է կայացվում երկարաձգել Արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը։
  • ԱԺ-ն հատուկ նիստ է գումարում՝ ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով:
  • 7000 պացիենտ տնային հսկողության տակ է, 1800-ը` ԲԿ-ում, 425-ը՝ ծանր, 100-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Լոռու մարզում մինչ այսօր կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 337 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է:
  • Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և բռնություն գործադրելու դեպքերով հարուցված քրգործերով 2 մեղադրյալ կա:
  • Կոտայքի մարզպետը գրում է, ոչ Չարենցավանի ԲԿ-ի բուժանձնակազմին որ ոչ միայն հաջողվել է տեղայնացնել կորոնավիրուսի վարակման հիմնական օջախներից մեկն, այլև մարել ու դեպքերի անկում գրանցել։
  • Նախագահ Սարգսյանի նախաձեռնած և Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:
  • Արագածոտնի մարզպետարանում 6 հոգի վարակվել է կորոնավիրուսով։
  • Հունիսի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, եւս 12 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 723 16004
Առողջացածներ 442 6081
Բացասական թեստեր 1721 64126
Մահվան դեպքեր 6 264