Բլոգ

Քրոնիկոն

12.05.2020

  • Կայացվում է Պարետի N74 որոշումը՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
  • ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման արդյունքները։ 2020թ. մայիսի 12-ի դրությամբ աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 2.2 մլրդ դրամ:
  • Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:
  • ԱՆ-ից «Հետքին» հայտնել են, որ Հայաստանում COVID-19 հիվանդների բուժման համար նախարարությունն առանձնացրել է թոքերի արհեստական օդափոխության 205 սարք: ԱՆ-ն նախատեսում է ձեռք բերել եւս 50 սարք։
  • ԱԳՆ-ն հիշեցրեց, որ Վերին Լարսի անցակետը փակ է օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 180 3708
Առողջացածներ 70 1500
Բացասական թեստեր 1273 31048
Մահվան դեպքեր 1 48