Բլոգ

Քրոնիկոն

12.04.2020

  • Կայացվում է Պարետի N37 որոշումը՝ մարտի 31-ի N27 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, որով տնտեսական գործունեության որոշ տեսակներ թույլատրվեցին։
  • Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ:
  • Ռուսաստանից Հայաստան վերադարձավ այդ երկրում մնացած ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը՝ 230 հայաստանցի: 
  • Տ. Ավինյանը հորդորում է Զատիկին փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների:
  • Արցախի Հանրապետությունում հայտարավում է արտակարգ իրավիճակ մինչև 2020 թվականի մայիսի 12-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ։ Պարետատան ղեկավարը (պարետ) կլինի ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
  • Շիրակի մարզպետը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 16 1029
Առողջացածներ 14 211
Բացասական թեստեր 441 6591
Մահվան դեպքեր 1 14