Բլոգ

Քրոնիկոն

12.03.2020

  • Կառավարությունը շարունակում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները. իրականացվում է խիստ վերահսկողություն բոլոր անցակետերում։
  • Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։ Իտալիայից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի
  • Ն. Փաշինյանը ընդհատում է արձակուրդը։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար։
  • Զինված ուժերում շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։
  • ՀՀ Առողջապահության նախարարությունը կոչ է անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում։
  • Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը խնդրում է ապատեղեկատվություն չտարածել։ Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ:
  • Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հորդորում է հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման։
  • Արմենիա ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը հայտնում է, որ Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի:
  • Էջմիածնի քաղաքապետը տեղեկություններ է հաղորդում էջմիածնում նշանդրեքի ու հետևանքների մասին. խուճապն առաջացել է բժիշկներից մեկի սխալ հայտարարությունից հետո, թե իբր վարակվածներից մեկը՝ մասնակցել է հարսանիքի , որի ընթացքում երեք քաղաքացու ինքնազգացողություն է վատացել, ժամանել է շտապօգնությունն և  պարզվել է, որ նրանք վարակված են կորոնավիրուսով:
  • ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է։
  • ԿԲ-ն շրջանառությունից հանում է օգտագործված թղթադրամները՝ կորոնավիրուսի կանխարգելման համար։
  • ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պատասխանում է կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերյալ հաճախ տրվող հարցերին։
  • Կորոնավիրուսի պատճառով Փաշինյանը չեղարկում է մի քանի պատվիրակությունների արտասահմանյան այցերը։
  • ԱՆ մամուլի խոսնակը հերքում է մամուլում շրջանառվող այն լուրը, թե Նոր կորոնավիրուսով 15-ամյա երեխա է վարակվել:
  • Առողջապահության նախարարությունը ներկայացնում է Կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության համար հատուկ էջը՝ www.ncdc.am/coronavirus
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 2 6
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 37 271
Մահվան դեպքեր 0 0