11.08.2020
- Կայացվում են Պարետի N243-Ա և N244-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր։
- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 10.08.2020-ի դրությամբ կայացվել է 5054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 10.08.2020-ի դրությամբ իրականացվել է 64920 ստուգում, որից միայն 664-ը՝ նշված օրը:
- Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Արցախում առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:
- ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 201 | 40794 |
Առողջացածներ | 335 | 33492 |
Բացասական թեստեր | 1509 | 138238 |
Մահվան դեպքեր | 3 | 806 |