Բլոգ

Քրոնիկոն

11.06.2020

  • Արձանագրվել է մահվան 13 դեպք: Պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին)  տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Կայացվում են Պարետի N130-Ա և N131-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N129-Ն որոշումը N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N132-Ն որոշումը՝ N31 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:
  • ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շահառու 11 708 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.1 մլրդ դրամ։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
  • Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստին հայտարարել է, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
  • Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ:
  • Հունիսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 45-ը Շիրակի մարզի բնակիչ է։
  • Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա։
  • ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայացրեց Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ պայքարը COVID-19-ի դեմ։
  • Հունիսի 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 612 15281
Առողջացածներ 173 5639
Բացասական թեստեր 1685 62405
Մահվան դեպքեր 13 258