Բլոգ

Քրոնիկոն

11.04.2020

  • Կայացվում է Պարետի N36 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ամենօրյա ռեժիմով քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
  • Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի մամուլի ասուլիսը։
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը՝ հետագա անելիքների մասին։ Վարչապետը հայտնեց, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ թույլատրվելու են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ: Ապրիլի 24-ին, մայիսի 1-ին, 8-ին, 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային անելիքներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի։
  • ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ ապրիլի 12-ին Մոսկվայից հայրենիք է վերադառնալու Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը: 
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ մարզում հայտնաբերվել է առաջին վարակակիրը: «Հետքը» պարզեց, որ նա Մարտունու տարածաշրջանի Աստղաձոր գյուղի 30-35 տարեկան բնակչուհի է:
  • Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ. մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 46 1013
Առողջացածներ 24 197
Բացասական թեստեր 634 6150
Մահվան դեպքեր 0 13