Այսօր կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել։ Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:
Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարում է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող մեր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ։
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու էմիայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։
Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ վերադառնալ Հայաստան։
Հայաստանի բանկերի միությունը կոչ է անում վճարումներ կատարելիս նախապատվությունը տալ անկանխիկ գործարքներին՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաև որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:
Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է իրենց հետ կապի մեջ լինել։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Ա. Թորթոյանի ուղիղ եթերը՝ Նոր կորոնավիրուսային հիվանդության 3 դեպքի վերաբերյալ։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պատասխանում է կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերյալ հաճախ տրվող հարցերին։