Բլոգ

Քրոնիկոն

10.08.2020

  • Կայացվում են Պարետի N240-ԱN241-Ա և N242-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել:
  • Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարել։
  • Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած 550 հազար ֆիզիկական և 17.4 հազար իրավաբանական անձ հունիսի 1-ի դրությամբ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից։
  • Պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից՝ ուսումնական տարվա մեկնարկը տալով առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 160 40593
Առողջացածներ 541 33157
Բացասական թեստեր 808 137729
Մահվան դեպքեր 7 803