10.07.2020
- Կայացվում է Պարետի N186-Ա որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
- Արձանագրվել է մահվան 13 դեպք: Պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Արցախում՝ Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:
- Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստանը աջակցություն է տրամադրել՝ կանխելու քրեակատարողական հիմնարկներում վարակի լայն տարածումը եւ ապահովելու բանտերում մարդու կյանքի ու առողջության իրավունքի պաշտպանությունը:
- Նիդերլանդների ԱԳՆ-ն որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200.000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։
- Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայնքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, ովքեր ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում:
- Գյումրիում գործող «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում» խնամվող 21 երեխաներից 10-ը վարակվել է կորոնավիրուսով։
- Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 489 | 31392 |
Առողջացածներ | 710 | 19419 |
Բացասական թեստեր | 1399 | 101712 |
Մահվան դեպքեր | 13 | 559 |