Բլոգ

Քրոնիկոն

10.06.2020

  • Արձանագրվել է մահվան 18 դեպք: Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Կայացվում են Պարետի N127-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին, N126-Ա և N128-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։ Վարչապետը հայտնում է, որ այսօր օրվա առաջին կեսին ոստիկանները 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու համար:
  • Ա. Թորոսյանի ուղիղ եթերը՝ ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին։ Նախարարը նշում է. «Ես կարող եմ անկեղծորեն ասել, որ առնվազն այն պահին, երբ հայտարարություններ ենք արել, մենք չենք խաբել։ Մենք հիմա էլ չենք  խաբում, չենք խաբում թվերի մեջ, պատճառների մեջ։»
  • ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Լիտվական կառավարությունն այսօր որոշել է Հայաստան ուղարկել բժշիկներից և փորձագետներից բաղկացած խումբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:
  • Էստոնիան աջակցում է Հայաստանին՝ Լոռու մարզի բժշկական հաստատությունների համար բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ գնելու միջոցով։
  • Այսուհետ Արցախ մուտք գործելիս անցակետում ԱՀ ԱՆ աշխատակիցներին պետք է ներկայացվեն ՊՇՌ կամ արագ թեստի պատասխանները։
  • Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 28916  արձանագրություն, իսկ հունիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2426  դեպք։
  • Արարատի մարզում, ըստ մարզպետի, այս պահին Մասիսը կորոնավիրուսի առումով ամենամեծ օջախն է։ Արարատի մարզում գրանցվել են 1165 վարակվածներ, որոնցից առողջացածները 474 են, մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում, կամ հիվանդանոցային և այսօրվա դրությամբ գրանցվել է 17 մահ։
  • Տավուշի մարզում այս պահի դրությմաբ կա կորոնավիրուսի 133 վարակակիր, 26 գտնվում են ԲԿ-ներում, մեկուսացվածների թիվը 600 է:
  • Լիտվան բժիշկների թիմ է ուղարկելու Հայաստան։
  • Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված է 302 մարդ, որից 72-ն արդեն ապաքինվել են, 4 հոգի մահացել է:
  • Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, 68 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք:
  • Եվս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Մինչ այդ 8 շնչառական սարք «Caritas Georgia»-ի կողմից էր ուղարկվել Հայաստան։
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 9-ի դրությամբ, կայացվել է  2393  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում:
  • Հունիսի 10-ին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան են վերադարձել 240 քաղաքացի։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 566 14669
Առողջացածներ 240 5466
Բացասական թեստեր 1667 60720
Մահվան դեպքեր 18 245