Բլոգ

Քրոնիկոն

10.04.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 10.04.20թ. ժամը 17:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 886․996․095 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3382։
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։ Ըստ Թորոսյանի՝ կորոնավիրուսով հիվանդության դեպքերի 80 %-ը չի պահանջում բուժում կամ պահանջում է բուժում տնային պայմաններում, եւ արդեն բազմաթիվ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց Հայաստանը դեռ չի անցել։ Թոքաբորբ ունեցողների ընդհանուր թիվը մի քանի ժամ առաջվա դրությամբ մոտ 180 է։
  • Ա. Թորոսյանը հայտնւոմ է, որ չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է, որովհետև եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից, իսկ սա նշանակում է, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից:
  • ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը։
  • Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։
  • ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ աշակերտների վերաբերյալ։
  • Մահվան դեպք է արձանագրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։
  • Զ. Բաթուայնը հայտնում է, որ այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2.307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188.732.000 դրամ։
  • ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը Շիրակի մարզպետարանին տրամադրել է 50 հատ բազմաֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, որոնք ծառայելու են «Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին։
  • Ռուսաստանը մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության երկրներին կփոխանցի թեստ-համակարգեր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար հետազոտություն անցկացնելու համար: Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների համար:
  • ԱԳՆ-ում գրանցված է Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող 1870 ՀՀ քաղաքացի:
  • Վրաստանյան ԶԼՄ-ներում Հայաստանի առողջապահության նախարարի խոսքն աղավաղված է ներկայացվել․ ՀՀ ԱՆ խոսնակ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 30 967
Առողջացածներ 24 173
Բացասական թեստեր 373 5416
Մահվան դեպքեր 2 13