Բլոգ

Քրոնիկոն

09.07.2020

  • Կայացվում են Պարետի N184-Ա և N185-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Վարչապետը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։
  • Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել Ստեփանակերտում: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
  • Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 100 միլիոն դրամ կհատկացվի COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին։
  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է ֆրանսիացի բժիշկների առաքելությունների թեմայով հրապարակումներին՝ նշելով, որ ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են դրանց կայացումն ու կազմակերպումը։
  • Կառավարությունը հավանություն տվեց այն նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:
  • Կառավարության նիստում վարչապետը հայտնել է, որ ծավալվել են ռեկորդային թվով թթվածնային կետով մահճակալներ՝ 1488 հատ։ ԱՆ Ա. Թորոսյանն էլ նշել է, որ հոսպիտալացման ենթակա ու տանը սպասող հիվանդ չկա:
  • «Հետքը» պարզել է, որ ՀՀ-ում բժիշկներին տրամադրվող հանդերձանքը չունի պարտադիր պետական գրանցում, այնինչ ենթակա է պարտադիր գրանցման: 
  • Հուլիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում։
  • Հուլիսի 9-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք, եւս 23 հոգի առողջացել է:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 557 30903
Առողջացածներ 709 18709
Բացասական թեստեր 1493 100313
Մահվան դեպքեր 11 546