Բլոգ

Քրոնիկոն

09.06.2020

  • Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Ընդհանուր թիվը՝ 64: Նրանցից 41-ն առողջացել են: Մահվան դեպքեր չկան:
  • Կայացվում են Պարետի N124-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին, N122-Ա, N123-Ա և N125-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • ՄԱԿ-ը մեկնարկում է սոցիալ-տնտեսական նախաձեռնություն՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ից առավել տուժած բնակչությանն աջակցելու համար։
  • Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի մասնագետների հետ։
  • Ա. Թորոսյանի ուղիղ եթերը Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների առողջացումների մասին: Նախարարը նշում է, որ վաղը կլինի առողջացած քաղաքացիների մեծ թիվ, որը էականորեն գերազանցում է այսօրվա թիվը (352): Նրանք տնային պայմաններում բուժվածներն են, որոնց ինքնամեկուսացման 14 օրվա ավարտից հետո նախարարությունը համարում է առողջացած:
  • Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին։ Նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները:
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Այսօր Մեխիկո-Ամստերդամ, Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում երկու քաղաքացի։
  • Գյումրու «Սվետտեքս» ընկերության գործունեությունն այս պահին դադարեցված է, իսկ «Լենտեքս»-ում դեռևս հարցը քննարկվում է։ Յուրաքանչյուր հիմնարկում 20-ից ավելի վարակակիրների օջախ է հայտնաբերվել։
  • ԱԻՆ «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկություն, 983-ին՝ կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն։
  •  ԱԻՆ-ում կորոնավիրուս հաստատվել է 35 հոգու մոտ, 20-ն արդեն բուժվել ու աշխատանքի են վերադարձել, 15 հոգի դեռ բուժվում է։ ԱԻՆ աշխատակիցներից 82-ը մեկուսացված են։
  • Lոռու մարզում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 287 դեպք, որոնցից 72-ը առողջացած են:
  • Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից բուժված՝ 63 հոգի, հիվանդ՝ 60 հոգի:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 428 14103
Առողջացածներ 775 5226
Բացասական թեստեր 1323 59053
Մահվան դեպքեր 10 227