Բլոգ

Քրոնիկոն

09.04.2020

  • Կայացվում է Պարետի N35 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Հաստատվել է տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման 8,5 մլրդ դրամի հայտ:
  • Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը. օժանդակություն կտրամադրվի միկրոձեռնարկատերերին։
  • Եվրոպական Միությունը հաստատել է կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի համար Հայաստանին անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների համար տրամադրվող աջակցությունը, որը կկազմի 92 մլն եվրո:
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, նախարարներ Զարուհի Բաթոյանի և Տիգրան Խաչատրյանի ասուլիսը։
  • Արցախում այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական:
  • Ըստ ԱՆ Արսեն Թորոսյանի՝ վարակի աճը փոքր-ինչ դանդաղել է. դեպքերը կրկնապատկվում են 10 օրը մեկ նախորդ 7-ի փոխարեն:
  • Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ 2 ավտոբուսներով տեղափոխվել են Հայաստան։
  • Տավուշի մարզպետը ուղիղ եթերով հայտնում է, որ մարզում կա 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի։
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրազեկեց, որ հարուցված կատարողական վարույթներով արգելանք չի կիրառի կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում կառավարության կողմից տրամադրված դրամական միջոցների վրա:
  • Կառավարության նիստում վարչապետը հայտնեց, որ ապրիլի 10-ից պիտի ստեղծեն օրական 1000 թեստավորում անելի հնարավորություն։
  • Երևանի համայնքային ավտոբուսներն ամեն օր անվճար տեղափոխում են ավելի քան 1800 բուժաշխատող:
  • Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումները Լոս Անջելեսում կորոնավիրուսի պատճառով կասեցվել են:
  • Յունիբանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը:
  • 2020-ի մարտին կարագի և շաքարավազի գները նախորդ 2 տարվա համեմատ ավելի ցածր են եղել:
  • ՀՀ աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ ապրիլի 7-ից 9-ը գրանցվել է աննախադեպ մեծքանակ զանգ՝ 12 հազար 233:
  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ–ը միանում է ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում իրականացվող՝ ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության նպատակով տրամադրվող օժանդակության ծրագրերին:
  • Երևանի քաղաքապետարանը չինական Չոնգցին գործընկեր քաղաքից ստացել է բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 16 937
Առողջացածներ 11 149
Բացասական թեստեր 244 5142
Մահվան դեպքեր 1 11