Բլոգ

Քրոնիկոն

08.07.2020

  • Կայացվում են Պարետի N180-Ա, N181-Ա և N182-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N179-Ն՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N183-Ն՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները։ Մի շարք խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց հնարավորություն է տրվում հանրային բաց տարածքներում դիմակ չկրել, եթե վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող փաստաթուղթ:
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 07.07.2020-ի դրությամբ կայացվել է 4292 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 07.07.2020-ի դրությամբ իրականացվել է 45263 ստուգում, որից միայն 780-ը՝ նշված օրը։
  • Արձանագրվել է մահվան 14 դեպք: Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այդ օջախի վարակակիր համարվող 2 քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:
  • Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը հերքել է այն տեղեկությունները, թե բժիշկները վարձատրվել են իրենց աշխատանքի համար:
  • Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ևս վարակվել է կորոնավիրուսով:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 526 30346
Առողջացածներ 573 18000
Բացասական թեստեր 1469 98820
Մահվան դեպքեր 14 535