Բլոգ

Քրոնիկոն

08.06.2020

  • Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Հունիսի 8-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակակիրներ չեն գրանցվել։
  • Կայացվում է Պարետի N120-Ա և N121-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Սպիտակում միանշանակ չի ընդունվում հիվանդանոցը կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորելու որոշումը։
  • Ն. Փաշինյանը Պարետատան նիստի ընթացքում հայտարարելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպիտի հակասեն վարչապետի ուղերձներին, զբաղեցրած պաշտոններից ազատում է Ոստիկանապետին, ԱԱԾ պետին և ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետին։ Սրան նախորդել էր ԳՇ պետի որդու հարսանիքը, որի մասին նաև տեսանյութ էր հրապարակվել։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Ն. Փաշինյանը այցելում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բ/կ։
  • Արցախի պարետատանը կտրվի հանձնարարական, համաձայն որի, յուրաքանչյուր քաղաքացի, ով կհատի սահմանը, պետք է ձեռքին ունենա COVID-19-ի բացասական արդյունքով թեստ:
  • Այսօր Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա 33 ՀՀ քաղաքացի։
  • Դիմակի, ալկոգելի, ձեռնոցի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են, կան հարուցված գործեր։
  • Մեկուսացման վայրը լքելու դեպքում սահմանված է տուգանք, դիտավորությամբ այլ մարդկանց վարակելու և նրանց մահվան պատճառ դառնալու դեպքում՝ կալանք։
  • Ն. Փաշինյանը հայտնում է, որ Դիլիջան ԲԿ-ն 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։
  • Ն. Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ստացվել են իր և ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորի պատասխանը բացասական է:
  • Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է, որոնցից 432-ը՝ առողջացած, 15-ը՝ մահվան ելքով։
  • ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարում՝ ՀՀ քաղաքացիներին կրկին անգամ հորդորելով Ռուսաստանից Հայաստան չվերադառնալ ցամաքային ճանապարհով:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 350 13675
Առողջացածներ 352 4451
Բացասական թեստեր 1055 57730
Մահվան դեպքեր 6 217