Բլոգ

Քրոնիկոն

08.04.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները:
  • Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են։
  • Երևանում վայրէջք է կկատարում պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը։ 
  • Գրանցվել է նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսը։
  • Հայաստանի 2 միջազգային օդանավակայաններից Երեւանի «Զվարթնոցը» իր վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը զգացել է մարտ ամսին, իսկ մինչ այդ՝ հունվար-փետրվարին, օդանավակայանում ուղեւորահոսքի դրական աճ է եղել 2019 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
  • Ն. Փաշինյանը ֆեյսբուքում գրում է, որ առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ:
  • ՌԴ-ից ՀՀ բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ անալիզ։
  • Ն. Փաշինյանը գրում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով:
  • Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։
  • Հայաստանի այն բժշկական հաստատություններում, որտեղ գտվում են COVID-19-ով հիվանդ պացիենտներ, սննդի մատակարարումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության եւ տարբեր կազմակերպությունների միջոցով։ Դրսից ուտելիք չի թույլատրվում։
  • Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել։
  • Գեղարքունիքի մարզում օրեր առաջ ինքնամեկուսացված քաղաքացիների թիվը հասավ 344-ի, հիմա պակասել է հաշվի առնելով կարանտինային՝ 14-ից 15 օրվա ռեժիմը։ Ինքնամեկուսացվածների մեծ մասը դրսից են եղել։
  • Չինաստանից Հայաստան բերվող ծանրոցների վրա այսպիսի գրություն է․ «Թող մեր ընկերությունն ավելի երկար լինի, քան Յանցզի գետն է, եւ ավելի բարձր, քան Արարատ լեռն է»։
  • «Իմ քայլը» հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների ձեռքբերմանը:
  • Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են։
  • Մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իրանից և Թուրքիայից հետո։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 40 921
Առողջացածներ 24 138
Բացասական թեստեր 331 4898
Մահվան դեպքեր 1 10