Բլոգ

Քրոնիկոն

07.08.2020

  • Կայացվում են Պարետի N237-ԱN238-Ա և N239-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 88 քաղաքացի:
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարիչը հայտնել է, որ տարեկան 3 միլիոն ուղեւորաշրջանառությունը կրճատվել է 98 տոկոսով։
  • Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների միջև տեղի ունեցած «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման արդյունքներն ամփոփվել են և ուղարկվել Պարետատուն:
  • ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է, որ ԵՊԲՀ հետազոտողները սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը։ Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում, լրացնել հղումը, այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։
  • «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ուղևորների ուղեբեռները և ձեռքի իրերը:
  • Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտության արդյունքների համառոտ նկարագրություն։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 200 40185
Առողջացածներ 387 32395
Բացասական թեստեր 1244 135253
Մահվան դեպքեր 8 785