Բլոգ

Քրոնիկոն

07.07.2020

  • Կայացվում են Պարետի N176-Ա, N177-Ա և N178-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արձանագրվել է մահվան 18 դեպք: Պացիենտները  եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք։
  • «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է դիմակ չդնելու համար տուգանքը բարձրացնելու նախագիծը:
  • Հունիսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։
  • Քիմ Քարդաշյանը կոչ է արել օժանդակել ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին։ Նա նշել է, որ շատ փոքր բիզնեսներ հայտնում են, որ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90 տոկոս։
  • Հուլիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, եւս 23 հոգի առողջացել է:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 535 29820
Առողջացածներ 520 17427
Բացասական թեստեր 1548 97351
Մահվան դեպքեր 18 521