Բլոգ

Քրոնիկոն

07.06.2020

  • Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Կայացվում են Պարետի N119-Ա որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Հունիսի 7-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 59  քաղաքացիներից 31-ն արդեն առողջացել  են: Նոր դեպքեր չկան։
  • «Հետքը» պարզել է, որ Հայաստանում «ալկոգել» անվան տակ իրացվող ապրանքները սխալ են գրանցվում: Դա հաստատել է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
  • ԱՆ-ն հայտարարում է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժմանը ներգրավվելու ցանկություն ունեցող ԲԿ-ները կարող են հայտ ուղարկել նախարարությանը։
  • Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ):
  • Առողջապահության նախարարության և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։
  • «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից թվով 10 արհեստական շնչառության  սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան։
  • ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
  • Կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավել են, քան տղամարդիկ։ Բայց կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք։
  • ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է:
  • Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 21 առողջացած:
  • Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության համաժողովը։ Քննարկվել է նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։
  • Հունիսի 7-ին Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի):
  • ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին հայտնում է, որ Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ կովիդ-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Սրան ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն նշում է, որ «Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ոտք գցելուն (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ»։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 195 13325
Առողջացածներ 85 4099
Բացասական թեստեր 634 56675
Մահվան դեպքեր 11 211