Բլոգ

Քրոնիկոն

07.04.2020

  • Ն. Փաշինյանը ուղիղ եթերով հայտնում է, որ առաջին անգամ ավելի շատ մարդ առողջացումով դուրս է գրվել, քան ախտորոշվել է դրական:
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանի և Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ հեռավար ուսուցման գործընթացում ներգրավված է աշակերտների 80 տոկոսը: 
  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի մամուլի ասուլիսը։
  • Մոսկվայից Հայաստան տեղափոխվեց ՌԴ-ում մնացած մեր հայրենակիցների երկրորդ խումբը:
  • Ըստ ոստիկանության՝ պարետի համապատասխան որոշումից հետո մինչեւ ապրիլի 7-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հիմքով 6982 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:
  • Արցախում գրանցվեց վարակի առաջին դեպքը: Վարակակիրը Քաշաթաղի Միրիկ գյուղի բնակիչ է, որը վերադարձել էր ՀՀ-ից: Նրա հետ շփված 17 քաղաքացիները ինքնամեկուսացվել են:
  • Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում հայտարարեց, որ մարզպետներին բանավոր հանձնարարել է շինաշխատանքներում ներգրավել այն անձանց, ովքեր կորոնավիրուսի պատճառով այս տարի չեն մեկնել արտագնա աշխատանքի:
  • Հայտնի դարձավ, որ Մոսկվայում COVID-19-ից մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը: Մարտի 27-ին էլ մահացել էր նրա կինը՝ բժիշկ, պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը:
  • «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարեց, որ 2020 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ուղեւարհոսքը նվազել է 8 տոկոսով, իսկ բեռանփոխադրումները՝ 2,4:
  • Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը։
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի 27 բուժաշխատողների, ովքեր այս ընթացքում հերթապահություն են իրականացրել Ծաղկաձորի կարանտիններում, հաճելի անակնկալ է մատուցել:
  • ՀՀ հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին։
  • Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան։
  • Շիրակի մարզից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 10 քաղաքացի կա, 3 քաղաքացի բուժվել է։
  • Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել, որը վերնագրված է «Պատերազմական վիճակի թելադրանքով»։ Տեր-Պետրոսյանը մի շարք խորհուրդներ է տալիս՝ ինչ անել համավարակի պայմաններում։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 28 881
Առողջացածներ 27 114
Բացասական թեստեր 284 4567
Մահվան դեպքեր 1 9