Բլոգ

Քրոնիկոն

06.08.2020

  • Կայացվում են Պարետի N235-Ա և N236-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Կառավարությունը կփոփոխի կորոնավիրուսի հայտնաբերման մարտավարությունը. ախտորոշումներ կիրականացվեն ռիսկային որոշ տեղերում։
  • Արձանագրվել է մահվան 5 դեպք: Պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:
  • Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության՝ կորոնավիրուսով վարակված սաներն ու աշխատակիցներն առողջացել են, նոր դեպքեր էլ չեն գրանցվել։
  • ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 166 39985
Առողջացածներ 452 32008
Բացասական թեստեր 1228 134009
Մահվան դեպքեր 5 777