Բլոգ

Քրոնիկոն

06.06.2020

  • Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ),  66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են: Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան։
  • Կայացվում է Պարետի N116-Ն որոշումը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, N117-Ա և N118-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ճեպազրույց Պարետատան նիստից հետո։
  • Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանի ուղերձը։
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը՝ «Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները եւ շերտերը։» վերնագրով։
  • Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն, որն ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։
  • Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
  • 10 օրում Արցախը կունենա կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիա՝ օրական 150 թեստ հզորությամբ։
  • Այսօրվա դրությամբ շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին։
  • Ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։
  • արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։
  • Հունիսի 6-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 651 դեպք, որոնցից 360-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով:
  • Մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարակավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված:
  • «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը հայտարարում է. «Այս ամիսների ընթացքում բոլորս առանց տրտնջալու, առանց դժգոհելու աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել: Ես ողջ կոլեկտիվին ասել եմ, հայտարարել եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը:»
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 766 13130
Առողջացածներ 294 4014
Բացասական թեստեր 1731 56041
Մահվան դեպքեր 10 200