Բլոգ

Քրոնիկոն

06.05.2020

  • Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի հետ։
  • Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են:
  • Ա. Թորոսյանը խոսել է կորոնավիրուսային հիվանդության, ինչպես նաև առաջիկա պլանների և հավանական սցենարների մասին։
  • Ա. Թորոսյանի պատասխանը ԱԺ-ում պատգամավորի՝ կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հարցին։
  • Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը փոխանցեց, որ մարտի 13-ից մինչեւ մայիսի 1-ը Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից եւ անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռն իրականացրել է աջակցության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 288 մլն դրամ։
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Դդմաշեն համայնքում հայտնաբերվել է նոր օջախ: Սրանից ելնելով՝ պարետի որոշել է գյուղում մտցնել ելքի-մուտքի հատուկ ռեժիմ, որը կգործի մայիսի 6-ի 18։00-ից մինչեւ մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։
  • ԱԺ-ում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված է 1500 մահճակալ հիվանդանոցներում, առաջիկա օրերին սպասվում է, որ եւս 150 մահճակալ շահագործման կհանձնվի:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 102 2874
Առողջացածներ 50 1185
Բացասական թեստեր 986 25133
Մահվան դեպքեր 2 42