Բլոգ

Քրոնիկոն

06.04.2020

  • Կայացվում է Պարետի N34 որոշումը՝ մարտի 31-ի N27 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։ Այս որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով: Այս հեռախոսահամարը ամրակցված է լինելու համակարգի ավելի, քան 300 մասնագետների, ովքեր կպատասխանեն քաղաքացիների հարցերին:
  • Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը՝ (temporal reproduction number)` Rt-ն, մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը։
  • Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին։
  • Ա. Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին։ Նախարարը հայտնում է, որ մեկուսացման վայրերում կա 1500 քաղաքացի, ինքնամեկուսացված է ավելի քան 5000 քաղաքացի։ 400-ից ավելի քաղաքացիներ դուրս են եկել մեկուսացումից։
  • Մոսկվայից Հայաստան ժամանեց Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիների առաջին խումբը, որոնք ՌԴ-ի կողմից միջազգային չվերթներն արգելելուց հետո մնացել էին դժվար կացության մեջ: Նրանք մեկուսացման վայրեր են տեղափոխվել։
  • Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնում է, որ մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք:
  • Արարատի մարզպետը հայտնում է, որ մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր։
  • Գյումրու բժշկական կենտրոնի 430 աշխատակիցներից 29-ը ներկայում մեկուսացված են Գյումրու հյուրանոցներից մեկում՝ կորոնավիրուսով հիվանդի հետ շփման պատճառով:
  • Այսուհետ հնարավոր է ԱԳՆ-ի էլեկտրոնային հյուպատոսական համակարգի (e-consular.mfa.am) միջոցով առցանց դիմել և փոստով ստանալ նախարարության կողմից ապոստիլով հաստատվող տեղեկանքներ:
  • ԿԳՄՍՆ-ի կողմից Լոռու մարզպետարանին հատկացվել է 56 նոր պլանշետ, որոնք կտրամադրվեն մարզի թվով 24 համայնքների դպրոցների:
  • «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները։
  • Էդուարդո Էռնեկյանը 250 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
  • Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի:
     
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 20 853
Առողջացածներ 25 87
Բացասական թեստեր 191 4283
Մահվան դեպքեր 0 8