05.08.2020
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավորությունները:
- Արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
- Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։ Պարետ Տ. Ավինյանը հայտարարել է, որ արտակարգ դրության ժամկետը եւս մեկ անգամ կերկարացվի, սակայն սահմանափակումները կմեղմացվեն:
- Բրիտանահայ գործարար Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին։
- Նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ ՊՆ-ն զինծառայողների ծնողներին տեղեկացնում է, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները։
- Օգոստոսի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 233 | 39819 |
Առողջացածներ | 706 | 31556 |
Բացասական թեստեր | 1355 | 131781 |
Մահվան դեպքեր | 2 | 772 |