Բլոգ

Քրոնիկոն

05.06.2020

  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին),  78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Նոր դեպքեր չկան։
  • Կայացվում են Պարետի N113-Ն որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին, N114-Ն և N115-Ն որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ճեպազրույց Պարետատան նիստից հետո։ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակներ:
  • Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են:
  • Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն
  • Ոստիկանապետը հայտարարում է. «Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել, սա ուղղակի անտրամաբանական է: Մենք վարչական մեթոդներ կիառել ենք, շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք:»
  • Մանկապարտեզների 8 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. աշխատակիցներն ու երեխաները մեկուսացվել են
  • ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շնորհակալություն է հայտնում վրաց ժողովրդին աջակցության ձեռք մեկնելու համար։
  • Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
  •  Ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 100-ի։ Վերջիններիս վիճակը կայուն է։
  • Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարարն այցելել են բժշկական հաստատություններ։
  • Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 547 12364
Առողջացածներ 207 3720
Բացասական թեստեր 966 54310
Մահվան դեպքեր 7 190