Բլոգ

Քրոնիկոն

05.04.2020

  • Կայացվում է Պարետի N32 որոշումը՝ մարտի 31-ի N27 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
  • ԱԳՆ-ն հայտնեց, որ Դոնի Ռոստովում եւ Կրասնոդարում գտնվող ՀՀ քաղաքացիների համար, ովքեր այս օրերին չեն կարողանում հայրենիք վերադառնալ ու մնացել են անօթեւան, Դոնի Ռոստովում ստեղծվել է ժամանակավոր կացարան: 
  • Ապրիլի 3-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 4-ի ժամը 9-ը՝ 5665 անձի նկատմամբ, 2441-ը՝ մայրաքաղաքում, 3224-ը՝ մարզերում։
  • Հայկական բժշկական ասոցիացիան հայտարարեց, որ իր ավելի քան 1000 անդամներից յուրաքանչյուրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներգրավվել COVID-19-ի համաճարակի դեմ տարվող այն ծրագրերում, որտեղ հարմար կգտնի պետությունը:
  • Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել նաեւ Վանաձորում։
  • Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք, ցավոք սրտի, 7 մահ, 43 մարդ առողջացել է: Եվ այս  պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ՝ իհարկե այնքանով, որքանով այդ բուժումը  կարելի է համարել այդպիսին, քանի որ մեծամասնությունը՝  ավելի քան 500 մարդ, ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի:
  • «DAROINK»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփում է ունեցել խանութների հետ։
  • Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 11 833
Առողջացածներ 5 62
Բացասական թեստեր 252 4092
Մահվան դեպքեր 1 8