Բլոգ

Քրոնիկոն

04.07.2020

  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:
  • Պարետատունը հրապարակել է վարակակիրների տեղորոշումն իրականացնող ծրագիրը մշակողների անունները:
  • Պարետը Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող թվեր է հրապարակում։
  • Կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ԲԴԽ-ի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի միջոցներից հատկացվել է 14.740.000 ՀՀ դրամ գումար, որից մինչ օրս ծախսվել է ընդամենը 12.942.128 ՀՀ դրամ գումար։
  • Հուլիսի 4-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, եւս 25 հոգի առողջացել է: 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 706 28606
Առողջացածներ 205 16140
Բացասական թեստեր 1731 94076
Մահվան դեպքեր 7 484