Բլոգ

Քրոնիկոն

04.06.2020

  • Հունիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում Արցախում վարակման նոր դեպքեր չկան։ նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 57 քաղաքացիներից 28-ն արդեն առողջացել  են: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1022 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է  97 քաղաքացի:
  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին),  78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Կայացվում են Պարետի N111-Ն և N112-Ն որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի ուղերձը։
  • Կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 հոգի։
  • Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած:
  • Հունիսի 4-ի դրությամբ գրանցվել է 103 հաստատված դեպք, որից բուժված՝ 60 հոգի, հիվանդ՝ 43 հոգի, որից՝ 14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 338 հոգի։
  • Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 09.00-11.00-ն, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի: Կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ, այլ գործառույթներ չեն իրականացվելու։
  • ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում  ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար: Այն չի գունավորում շրջապատը, բնապահպանական տեսակետից անվտանգ է և ոչ տոքսիկ, չի ազդում մարդու առողջության վրա, չի քայքայում իրերը, չունի հոտ։
  • Քաղակացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հունիսի 5-8 կիրականացվեն Նոր Սուլթան–Երևան-Նոր Սուլթան, Մինսկ-Երևան-Մինսկ, Մոսկվա-Երևան, Մինսկ-Երևան-Մինսկ, Կիև-Երևան-Կիև, Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները։
  • Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին։ ՀՀ-ին օգնելու կոչով հանդես են եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան, «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն, մի շարք վրացի ակտիվիստներ, հասարակական գործիչներ։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 596 11817
Առողջացածներ 45 3513
Բացասական թեստեր 1106 53344
Մահվան դեպքեր 7 183