04.05.2020
- Կայացվում է Պարետի N65 որոշումը՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
- «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 04.05.20թ. ժամը 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,058,259,738,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4030։
- Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
- Լիբանանից Հայաստան տեղափոխվեց ՀՀ 20 քաղաքացի:
- Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզում վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։
- Շիրակի մարզպետարանն էլ փոխանցեց, որ առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով 24 պացիենտ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից կտեղափոխվի այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։
- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտնեց, որ, ըստ նախնական հաշվարկների, գործազրկությունը 1,3 տոկոսով կավելանա` 17,7 տոկոսից բարձրանալով 19 տոկոսի:
- ԱԺ-ում նախարար Ա. Թորոսյանը նշեց, որ մայիսի 3-ի դրությամբ արհեստական օդափոխության սարքերին միացված է 9 պացիենտ, ինչպես նաեւ 35 ծայրահեղ ծանր եւ 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի:
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 112 | 2609 |
Առողջացածներ | 40 | 1111 |
Բացասական թեստեր | 792 | 23227 |
Մահվան դեպքեր | 1 | 40 |