Բլոգ

Քրոնիկոն

03.07.2020

  • Կայացվում են Պարետի N170-Ա, N171-Ա և N172-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:
  • Սպիտակի ԲԿ-ն միացել է համավարակի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից 15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։
  • Լիտվացի բուժաշխատողներն ավարտել են իրենց առաքելությունը ՀՀ-ում: 11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել երկու շաբաթ առաջ` իր հետ բերելով բժշկական պաշտպանիչ պարագաներ, սարքավորումներ եւ Covid-19-ի ախտորոշման թեստեր:
  • Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին:
  • Հուլիսի 3-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։
  • Կորոնավիրուսով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող 12 գրադարանները սոցիալական ցանցերի միջոցով մարտի 16-ից շուրջօրյա կապ են պահպանում ընթերցողների հետ։
  • Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 580 27900
Առողջացածներ 451 15935
Բացասական թեստեր 1563 92345
Մահվան դեպքեր 8 477