Բլոգ

Քրոնիկոն

03.06.2020

  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:
  • Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները  եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • Կայացվում են Պարետի N106 և N108 որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N109 որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին, N107 որոշումը՝ Սևան համայնքում սահմանափակումների ժամկետները երկարաձգելու մասին և N110-Ն որոշումը՝ ՀՀ-ում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ մասիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
  • Պարետ N110-Ն որոշուման համաձայն բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։ Նաև անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում պարտադիր է դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Ն. Փաշինյանը կոչ է անում  շարունակել հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակել ֆեյսբուքում։
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:
  • «Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակլվել են մի քանի տասնյակ մարդիկ, հարուցվել է քրեական գործ։
  • Ն. Փաշինյանը «Մեղավորների փնտրտուք» վերնագիրը կրող ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնում է իր սկսած ֆլեշմոբին՝ հրապարակել արտակարգ դրության խախտումներն արձանագրող լուսանկաներ և տեսանյութեր։
  • Ն. Փաշինյանի «Չկա այդպիսի ուժային կառույց» վերնագրով ուղիղ եթերը։
  • ՀՀ ոստիկանությունը հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների` քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։
  • Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն:
  • ԿԲ-ն հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից։
  • Կասեցվում է Նորքի զանգվածի շուկայի գործունեությունը։
  • Հունիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, 26-ը Շիրակի մարզի բնակիչ է։
  • Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք:
  • Հունիսի 3-ին Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա – Ցոցորկովան ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ։
  • Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը։
  • «Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվին հունիսի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 1 մլրդ 96 մլն 592 հազ. դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4380
  • 03.06.2020-ի դրությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 21607 ստուգում, որից միայն 655 -ը՝ նշված օրը:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 697 11221
Առողջացածներ 14 3468
Բացասական թեստեր 1112 52238
Մահվան դեպքեր 6 176