Բլոգ

Քրոնիկոն

03.05.2020

  • Կայացվում են Պարետի N64՝ ապրիլի 21-ի N48 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N63՝ ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների մասին որոշումները։ Այս որոշումով հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի։
  • Արձանագրվել է մահվան 4 դեպք: Պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
  • Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:
  • Ավինյանն ու Թորոսյանը վարչապետ Փաշինյանի հետ քննարկեցին առկա իրավիճակը, սահմանափակումների թեթեւացումը, հետագա քայլերը: 
  • «Հետքը» պարզել է, որ ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման շրջանակի մեկուսացումն ապահովում է 35 հյուրանոցային տնտեսություն: Վերջիններիս հետ կնքվել են պայմանագրեր: 2 հյուրանոց տարածքը տրամադրել է անվճար հիմունքներով:
  • Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13,4 %-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ։
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 121 2497
Առողջացածներ 36 1071
Բացասական թեստեր 644 22435
Մահվան դեպքեր 4 39