Բլոգ

Քրոնիկոն

03.04.2020

  • Կայացվում է Պարետի N30 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N31 որոշումը՝ որոշակի ապրանքների համար արատահանման և ներմուծամն սահմանափակումների և մարտի 19-ի N6 և մարտի 22-ի N12 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մաիսն։
  • Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին։
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը։  Խաչատրյանը հայտարարեց, որ այս տարի էական տնտեսական կորուստներ ենք ունենալու
  • ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի մամուլի ասուլիսը։
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոց մոդուլը արդեն պատրաստ է։
  • Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնեց, որ ապրիլի 2-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 158 դեպք:
  • Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուս համավարակի դեմ պայքարելու համար։
  • ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։
  • Մարդու իրավունքների պաշտպանը Ռուսաստանի հանձնակատարի հետ քննարկել է COVID-19-ի համաճարակի ընթացքում համագործակցության հարցեր։
  • Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։
  • Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով:
  • Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ:
  • Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ ԱԺ-ն համակարգիչներ տրամադրեց Գեղարունիքի մարզի բազմազավակ 42 ընտանիքի:
  • Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը` Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը:
  • Վրաստանից Հայաստան է մեկնել ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը՝ 26 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
  • Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։
  • Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքը անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։
  • Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Նրանցից մեկն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում։
  •  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը ևս միացել է «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» ծրագրին: Հատուկ հաշվեհամարին է փոխանցվել աշխատակիցների կողմից հավաքված 470 000 ՀՀ դրամ։
  • Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք:
  • Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այս պահին գործում է միայն Մինսկ-Երեւան թռիչքից օգտվելու հնարավորությունը։ Ապրիլի 5-ի և 12-ի չվերթների տոմսերն արդեն սպառվել են։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 34 770
Առողջացածներ 0 43
Բացասական թեստեր 219 3473
Մահվան դեպքեր 0 7