02.07.2020
- Կայացվում են Պարետի N167-Ա, N168-Ա և N169-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
- Կորոնավիրուսի պատվաստանյութը, հնարավոր է, հասանելի լինի 2020թ. վերջին կամ 2021թ. սկզբին. կառավարությունը բանակցում է այն ձեռք բերելու ուղղությամբ։
- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 01.07.2020-ի դրությամբ կայացվել է 4054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 01.07.2020-ի դրությամբ իրականացվել է 41639 ստուգում, որից միայն 963-ը՝ նշված օրը:
- Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ: Երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19:
- Խորհրդարանական ընդդիմությունը ձեւավորել է ժամանակավոր հանձնաժողով` կորոնավիրուսի տարածումը կանխելու եւ համաճարակի հետեւանքները վերացնելու ուղղությամբ կառավարության ու պարետատան իրականացրած աշխատանքների ուսումնասիրության համար:
- Կառավարության նիստում Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, սակայն կան մեկ-երկու տեղեր բուժհիմնարկներում, եւ կարողանում են դրանց հաշվին ծանր ու ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվը գումարային մոտ 650 հոգի է, նրանցից 44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։
- Զորակոչի ընթացքում COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով: Այն հնարավորություն է տալիս, որ բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ։
- Սպիտակի ԲԿ-ն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։
- Վանաձորի ԲԿ մի հատվածում պլանավորվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 662 | 27320 |
Առողջացածներ | 448 | 15484 |
Բացասական թեստեր | 1675 | 90782 |
Մահվան դեպքեր | 10 | 469 |