Բլոգ

Քրոնիկոն

02.06.2020

  • Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
  • Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել. մարզում 1 մահ է գրանցվել
  • Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 3-ով։ Երկրորդ հաղորդագրության համաձայն նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ։ Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք գրանցվել է 54 քաղաքացու շրջանում, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:
  • Հունիսի 1-ին ֆեյսբուք սոցցանցում կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների հրապարակման համար Առողջապահության նախարարությունը պատրաստվում է դիմել իրավապահներին։
  • Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» շուկայում առևտուր իրականացնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝  հակահամաճարակային կանոնների խախտումներ հայտնաբերելու հիմքով 24 ժամով շուկայի աշխատանքը կասեցնելու պարետի որոշման դեմ։
  • Ճեպազրույց Պարետատան նիստի ավարտից հետո
  • Ընդունվում են Պարետի N102 ,N103 և N105 որոշումները տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N104 որոշումը Կորոնավիրուսի հետ կապված լաբարատոր հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 515 10524
Առողջացածներ 27 3454
Բացասական թեստեր 1218 51126
Մահվան դեպքեր 12 170