Բլոգ

Քրոնիկոն

02.05.2020

  • Կայացվում է Պարետի N62 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։ 
  • Արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են  79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
  • Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են:
  • ԱՆ Արսեն Թորոսյանը մի քանի թիվ ներկայացրեց կորոնավիրուսի թեմայով. կա թոքաբորբով հիվանդ 454 հոգի, ծանր վիճակում է 63 հոգի, ծայրահեղ ծանր՝ 28, եւս 5 հոգի միացված է արհեստական շնչառության համակարգին:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 113 2376
Առողջացածներ 25 1035
Բացասական թեստեր 922 21791
Մահվան դեպքեր 2 35